ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com

Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ ուռուցքների հեռացման նոր մեթոդը:
Այն հնարավորություն է տալիս լապարոսկոպիկ միջամտությամբ՝ վիրահատության ժամանակ, հատուկ լազերային սարքի օգնությամբ բացահայտել և հեռացնել միայն ախտահարված ավշային հանգույցները:
Օնկովիրահատության այս եղանակը կարևոր նորություն է ուռուցքով տառապող բուժառուների համար, որը հնարավորություն է տալիս խուսափել մի շարք բարդություններից` դրանով իսկ լավացնելով հիվանդի կյանքի որակը:
Թեմայի շուրջ զրուցեցինք օնկովիրաբուժության ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի հետ:
«Գրեթե ամեն օր թերթերում, ամսագրերում կարդում ենք նոր բուժման միջոցի, հետազոտության նոր մեթոդի, հայտնաբերված նոր դեղորայքի մասին: Նորությունները բժշկության մեջ չափազանց շատ են: Ուրախալի փաստ է այն, որ դրանք առկա են նաև քաղցկեղաբուժության ոլորտում: Օնկովիրաբուժությունը, որը երևի թե քաղցկեղի բուժման արդյունավետության մեջ ամենակարևորներից է, նույնպես զարգանում է արագ` տարեցտարի տեղ գտնելով դասական բժշկության ուղեցույցներում:
Ընդհանրապես, դասական օնկովիրաբուժության մեջ ընդունված է հեռացնել ուռուցքով ախտահարված օրգանը կամ չարորակ ուռուցքը՝ շրջապատող հյուսվածքներով, շրջակա բոլոր ավշային հանգույցներով հանդերձ, որտեղ մետաստազների, պոտենցիալ ուռուցքածին բջիջների առկայության հավանականությունը մեծ է: Մինչդեռ, ցանկացած ուռուցքային հիվանդության ժամանակ, մետաստազն, առաջին հերթին, ախտահարում է ընդամենը 1-3 ավշային հանգույցներ, որոնք կոչվում են պահակային ավշային հանգույցներ: Սակայն դասական օնկովիրահատության դեպքում այդ պահակային հանգույցները հնարավոր է գտնել միայն բոլոր ավշային հանգույցները հեռացնելուց հետո իրականացված հետազոտությամբ:
Վիրահատական նման մոտեցումն ունի իր բացասական կողմերը. խիստ տրավմատիկ, լայնածավալ, բարդ վիրահատություն` հղի հետագա բարդություններով: Քաղցկեղը հեռացնելիս հաճախ հեռացվում են 40-60, անգամ մինչև 100 ավշային հանգույցներ: Հետագայում, հետազոտության արդյունքում, եթե դրանցից ոչ մեկում մետաստազ չի հայտնաբերվում, ուրախացնում է և՛ հիվանդին, և՛ բժիշկներին, քանի որ բացառում է ապագայում հիվանդության կրկնությունը:
Սակայն ավշային համակարգը, ավշային հանգույցներն` իրենց ուղիներով, որոնք կարևոր դեր ունեն օրգանիզմի նորմալ գործունեության համար, հեռացվում են` բուժառուին թողնելով բարդ վիրահատության արդյունում ծառացած առողջական խնդիրները` լիմֆոստազ, իր բոլոր հետևանքներով՝ կրծքագեղձի, արգանդի ուռուցքների դեպքում՝ ձեռքի, ոտքերի այտուց, այդ վերջույթների շարժողականության սահմանափակում և այլն:
Փաստորեն, այս վիրահատությունը փրկող, բայց, միաժամանակ, հաշմող է բուժառուին:
Նոր մեթոդը, որն արդեն կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, թույլ է տալիս պահակային ավշային հանգույցները հայտնաբերել հենց վիրահատության ժամանակ և հեռացնել միայն ախտահարված հանգույցները: Միանգամից երկու կարևոր խնդիր է լուծվում. հեռացվում են ախտահարված հանգույցները, իսկ օրգանիզմի համար կարևոր առողջ հանգույցները պահպանվում և շարունակում են իրենց գործառույթները:
Ընդ որում, կանանց մոտ քաղցկեղների դեպքում վիրահատությունն իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով:
Լապարոսկոպիկ վիրահատությունն, իր հերթին, ունի մեծ առավելություններ. կատարվում է առանց կտրվածքի (բացառությամբ կատարված 4 փոքրիկ անցքի) և եթե, օրինակ, նախկինում արգանդի քաղցկեղի դեպքում հիվանդը ստացիոնար բուժվում էր շաբաթներ, այս դեպքում հաջորդ օրը նույն արդյունքով դուրս է գրվում:
Վիրահատությունն իրականացվում է հետևյալ կերպ. ախտահարված օրգան (օրինակ` արգանդի մեջ) ներարկվում է հատուկ նյութ` ինդուսիանին գրին ACG (այ սի ջի), որի շնորհիվ, համաձայն լյումինեսցենցիայի՝ ֆլյուորեսցենցիայի սկզբունքի, ախտահարված հանգույցները լուսարձակում են: Վիրահատության ժամանակ` նորագույն լազերային սարքի օգնությամբ, այդպիսով նկատելի են դառնում պոտենցիալ ախտահարված ավշային պահակային հանգույցները: Վիրաբույժին մնում է միայն հեռացնել դրանք:
Այս մեթոդը կիրառվում է և՛ արգանդի, և՛ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ: Եվ, քանի որ ավելորդ առողջ հանգույցներ չեն հեռացվում, այդպիսով խուսափում ենք հետագա բարդություններից:
Մեթոդը գրեթե հակացուցումներ չունի, քանի որ նյութը նվազագույն դեղաչափով ներարկվում է անմիջապես օրգանի մեջ: Միակ հակացուցումը պացիենտի մոտ յոդի նկատմամբ ալերգիկ ռեկացիան է: Առկա են մեթոդի կիրառման սահմանափակումներ. այն ցուցված է ուռուցքների վաղ փուլերում, որովհետև տարածված ուռուցքի դեպքում ախտահարված հանգույցներն արդեն փոփոխված են և տեսանելի ու հայտնաբերելու կարիք այլևս չկա:
Պահակային ավշային հանգույցների հայտնաբերման և հեռացման մեթոդն ուռուցքաբանության մեջ կիրառվում է ավելի քանի 15 տարի:
Սկզբնական շրջանում այն փորձարարական էր, իսկ 2021 թվականից մեթոդը եվրոպական օնկոգինեկոլոգների ասոցիացիայի կողմից ընդունվեց որպես դասական մեթոդ:
Արգանդի, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղների բուժման գործընթացում մեթոդը համարվում է ոսկե ստանդարտ: Ինքս մասնակցել եմ եվրոպական ուղեցույցի մշակման աշխատանքներին և նրա հեղինակներից եմ:
Ներկայում, որպես արդյունավոտ գերժամանակակից մեթոդ, լայն կիրառում ունի: Բժշկի համար կարևոր է պացիենտի առողջությունը, և ցանկացած միջոց, որը նպաստում է դրան, մեծ ոգևորություն է պատճառում:
Մեթոդը նպաստում է պացիենտի կյանքի որակի պահպանմանը: Եթե նախկինում կարևորվում էր պացիենտի կյանքը պահպանելը, այժմ հիվանդը ո՛չ միայն ապրում է, այլ ապրում է լիարժեք կյանքով, քանի որ ազատվում է բուժման հետևանքով առաջացած խնդիրներից:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն